Ապօրինի ծառահատման դեպք Լոռու մարզում

Ապօրինի ծառահատման դեպք Լոռու մարզում

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է հերթական ապօրինի անտառահատման դեպքի հայտնաբերման մասին: ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները 2020 թ․ ապրիլի 2-ին Լոռու մարզի Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակում հայտնաբերել են փայտանյութ, որի համար բնակիչը փաստաթուղթ չի ունեցել: Բնակիչը հայտնել է, որ անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ:

Բենզասղոցը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

11:08 Ապրիլ 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news