Ոստիկանության հայտնաբերած բեռնատարների փայտանյութն, ըստ Հայանտառի, օրինական է

Ոստիկանության հայտնաբերած բեռնատարների փայտանյութն, ըստ Հայանտառի, օրինական է

ԷկոԼուր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը արձագանքել է ԷկոԼուրի՝ «Ապօրինի անտառահատումները շարունակվում են» վերտառությամբ հրապարակմանը: Իր ֆեյսբուքյան էջում «Հայանտառ»-ը հրապարակել է պարզաբանում, որում նշված է.

«Սույն թվականի ապրիլի 27-ին ecolur.org կայքում հրապարակված «Ապօրինի անտառահատումները շարունակվում են» վերտառությամբ նյութում նշվում է թե․

«Ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտանյութ են հայտնաբերել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում: Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վարորդը հայտնել է, որ ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից: Ապրիլի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են Այգեձոր գյուղի բնակչի կողմից մթերված փայտանյութ, իսկ ապրիլի 21-ին՝ Նավուր գյուղի հանդամասում Բերդ քաղաքի մեկ այլ բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան»:

Վերոնշյալ դեպքերի վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ ԳԱԶ-66 մակնիշի մեքենան տեղափոխել է օրինական ճանապարհով ձեռք բերված փայտանյութ՝ Ա5017632272 և Ա7055061335 հարկային հաշիվներով, իսկ ՈՒԱԶ մակնիշի մեքենայի վարորդին տրված է եղել թափուկի ձեռք բերման 092081 համարի տոմս»,- նշված է պարզաբանման մեջ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութերը վերոնշյալ դեպքերի կապակցությամբ:



17:15 Ապրիլ 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news