Ծառահատում Լերմոնտովո գյուղի հարակից անտառում

Ծառահատում Լերմոնտովո գյուղի հարակից անտառում

ԷկոԼուր

2020 թ․ հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա են հայտնաբերել։

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նույն օրը Լերմոնտովո գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 6 ծառ։

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



13:56 Հուլիս 06, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news