Անտառահատումների արդյունքում Աչաջրի բնակիչները կարող են զրկվել խմելու ջրից

Անտառահատումների արդյունքում Աչաջրի բնակիչները կարող են զրկվել խմելու ջրից

ԷկոԼուր

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչներն ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառներում կատարվող ծառահատումների արդյունքում կարող են առանց խմելու ջուր մնալ:

«Մեր գյուղի խմելու ջրի աղբյուրի, ջրագոյացման ավազանների շուրջ գոնե չհատվեր անտառը, որովհետեւ էկոլոգիական աղետ է սպառնում: Խմելու ջրի խնդրի առաջ կկանգնենք: Արդեն պրոբլեմը կամաց ի հայտ է գալիս»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի բնակիչ  Յուրի Միրզոյանը:

Ըստ նրա, եթե անտառի պահպանությունը համայնքին տրվեր, անտառը անխնա չէր հատվի: «Համայքի վերահսկողության ներքո երեւի թե հիսուն տոկոսով հատումը կդադարեր: Հիմա անխնա են հատում: Մենք` տեղացիներս, որեւէ իրավասություն չունենք նրանց ձեռքը բռնելու: Հատողներն էլ են իրենք, ստուգողներն էլ են իրենք, տանողներն ու վերավաճառողներն էլ»,- ասաց նա:

Աչաջուրցիներն ասում են, որ անտառահատման պլանները չեն համապատասխանում իրական հատումների ծավալներին: «Մենք, ունենալով հազար տնտեսություն, յուաքանչյուր տնտեսությունը միջին հաշվով օգտագործում է 7խմ, սակայն իրականում այդքան հատման պլան չկա : Այդ թվերը որտե՞ղ են տեղավորում, պետական բյուջեն ի՞նչ է գնում»,- հարցնում են բնակիչները:

Աչաջուրցիները մտահոգվում են նաեւ, որ անտառի բարիքները ըստ պաշաճի չեն օգտագործվում: Նրանց մեծ ցանկությունն է, որ իրենց մոտ որեւէ ձեռնարկություն ստեղծվի, աչաջուրցիներն ապահովվեն աշխատանքով եւ զբաղվեն անտառային հատապտուղնեի վերամշակմամբ եւ դեղաբույսերի հավաքմամբ:

Լուսանկարը` www.tesankyun.am կայքի

12:28 Նոյեմբեր 16, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news