Հարուցվել է քրեական գործ՝ Պաղջուր գետի հովտում իրականացված ապօրինի անտառհատումների փաստի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Պաղջուր գետի հովտում իրականացված ապօրինի անտառհատումների փաստի առթիվ

ԷկոԼուր

Պաղջուր գետի հովտում իրականացված ապօրինի անտառհատումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ Պաղջուր գետի հովտում իրականացված ապօրինի ծառահատումների մասին 2014թ-ի նոյեմբերին ահազանգեցին Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը եւ բնապահպան Գոռ Հովհաննիսյանը: Նշենք, որ այդ ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ նշված տարածքում ապօրինի հատվել է 12 ծառ:

Հարուցված քրեական գործի քննության համար հունվարի 14-ին «Լաստիվեր» կոչվող հանդամասի և «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի անտառային ֆոնդի տարածքներում կատարվեց զննություն, ծառերի չափագրում ՀՀ քննչական կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչների եւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի մասնակցությամբ եւ կազմվեց արձանագրություն:

«Բացի նախկինում հայտնաբերված 12 ապօրինի հատված ծառից հայտնաբերվեցին 25 նոր հատված ծառեր,   30-ից ավելի  2-3 տարվա հատված ծառեր և բազմաթիվ ծառեր, որոնք հատվել են 3-ից ավելի տարի առաջ: Այդ բոլորն անօրինական հատումներ էին», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը՝ նշելով, որ հիմնականում հատված էին բոխի, հաճարենի և թեղի ծառատեսակներ:

«Ամենուր նմանատիպ վիճակ է, ես վստահ եմ, որ եթե մենք վաղը գնանք այդ տեղանքի կողքի լանջերը, մենք կրկին կհայտնաբերենք ապօրինի հատված ծառեր: Սա մեր անտառների ընդհանուր վիճակն է», - ասաց Լևոն Գալստյանը:



12:33 Հունվար 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news