«Էյ Թի Փի»-ն օժանդակում է բնակիչներին տնկարաններ հիմնել

«Էյ Թի Փի»-ն օժանդակում է բնակիչներին տնկարաններ հիմնել

ԷկոԼուր

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով արդեն 12 տարի է, իրականացնում է  Տնամերձ տնկարանների ծրագիրը։  Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում հիմնադրամի օժանդակությամբ մի քանի համայնքների բնակիչներ սովորում են իրենց տնամերձ հողակտորներում բուսակներ եւ տնկիներ բազմացնելու ճշգրիտ եղանակները, որից հետո «Էյ Թի Փի»-ն շահավետ պայմաններով գնում է գյուղացուն նախապես, անհատույց տրամադրված ծառերը՝ հարակից անտառներում վերատնկելու նպատակով։ Տնամերձ տնկարանների ծրագրի շնորհիվ աշխատանքով ապահովվել է Շիրակի մարզի Քեթի համայնքի 6, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 4, եւ Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի 6 տնային տնտեսություն: «Աղավնավանքի 6 ընտանիքներն այժմ աճեցնում են ընդհանուր թվով ավելի քան 3500 ծառ: Մեր նպատակն է ընդլայնել այս ծրագիրը, ուստի փորձում ենք ներգրավել ու վերապատրաստել նոր ընտանիքների,- ասաց «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար, Տնամերձ տնկարանների ծրագրի համակարգող Արթուր Հարությունյանը, եւ հավելեց,- Եվրախորհրդարանի կողմից արժանացել ենք «Համաշխարհային էլեկտրախնայողություն՝ հանուն կայունության» մրցանակին, որը հիմնվել է կայունություն ապահովող 3 ասպեկտների, այն է՝ մարդու, եկամտի եւ մոլորակի վրա մեր ծրագրի դրական ազդեցության վրա»:

Ծրագրի շահառու Կամո Միրզոյանը, ով Աղավնավանք է տեղափոխվել Բաքվի ջարդերից հետո, ծրագրի վերաբերյալ ասել է. ««Էյ Թի Փի»-ի տրամադրած կայուն եկամտի շնորհիվ կարողացել եմ վերանորոգել տունս: Մտածում եմ մի հատվածում հյուրատուն կառուցել, որտեղ կհանգրվանեն գյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ»:

Մանրամասներն՝ այստեղ:

11:13 Ապրիլ 29, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news