Ապօրինի ծառահատումներ Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Վայոց ձորում

Ապօրինի ծառահատումներ Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Վայոց ձորում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02-03.03.2017թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 միլիոն դրամ:

Այս մսաին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 600,0 հազր դրամ գումարով և հաշվարկվել է 1002.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 256.7հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 74.25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 12 ծառի համար կայացվել է 250.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 485.25հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել 75.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների տեղադրման ոլորտ

Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 350,0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում` 54,0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Մարտ 06, 2017 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր