«Էյ Թի Փի»-ն 2017թ-ին տնկել է 248 491 ծառ

«Էյ Թի Փի»-ն 2017թ-ին տնկել է 248 491 ծառ

ԷկոԼուր

 «Էյ Թի Փի» հիմնադրամը անտառվերականգնման և համայնքային ծառատունկի ծրագրերի շրջանակներում այս տարի տնկել է 248491 ծառ, որոնցից 7450-ը պտղատուներ: Մասնավորապես Տաշիրում աշնանային անտառվերականգման աշխատանքների արդյունքում տնկվել է 160.000-ից ավելի ծառ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին «Էյ Թի Փի» հիմնադրամից

 «Մենք հպարտ ենք  ձեռք բերած արդյունքներով։ 1994թ-ից ի վեր տնկված ծառերի  թիվը, ներառյալ աշնանային տնկումները  կազմում է 5 464 991։ Այս թիվը շարունակաբար աճում է, քանի որ մենք ջանասիրաբար աշխատում ենք  բարելավել Հայաստանի շրջակա միջավայրը՝   ծառեր տնկելու և բնապահպանական կրթություն ապահովելու միջոցով»,-  ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։

 Ծառերը արտադրվում են «Էյ Թի Փի»-ի 4 տնկարանում։ Հիմնադրամը  բացի աճեցնելուց, ծառերը գնում է նաև իր մրցանակակիր միկրոձեռնարկատիրությունների վրա հիմնված տնամերձ տնկարաններից։  «Այս տարի տնկարանային  տնամերձների թիվն ավելացել է ևս 19 ընտանիքով։ Ծրագիրն աշխատում է հետևյալ կերպ. բնակիչներին բաժանվում են սերմեր և տրամադրում անվճար խորհրդատվություն, որից հետո «Էյ Թի Փի»-ն կրկին գնում է արդեն աճեցրած բուսակներն ու վերատնկում մոտակա մարզերում»,- ասել է Ջինմարի  Փափելյանը։

 2017թ-ին «Էյ Թի Փի»-ն  արտադրել է մոտ 680000 կգ միրգ։ Ամեն տարի «Էյ Թի Փի» հիմնադրամը ժամանակավոր աշխատանքով է ապահովում մոտ 150 մարդու:

16:18 Դեկտեմբեր 05, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news