Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ 2020թ. լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով

Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ 2020թ. լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի  4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում 2020թ. լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին 1806 - Ա որոշումը: 

Որոշման համաձայն, հանձնաժողովը բաղկացած կլինի 10 անդամներից: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարել էր 2020 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ-ում 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության մասին: 

 

 

Դեկտեմբեր 13, 2019 at 13:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր