ԷկոԼուր
Օգոստոսի 11-ի ժամը 16:30-ի դրությամբ այրվում է Վայոց ձորում` Արտավան համայնքի մոտ այրվել է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք: Ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում էր մոտ 250 հա:
Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օգոստոս 11, 2017 at 17:41