Ամանորյա եղևնիների վաճառակետերում տեղական ծառատեսակներ չեն հայտնաբերվել

Ամանորյա եղևնիների վաճառակետերում տեղական ծառատեսակներ չեն հայտնաբերվել

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են իրականացրել ամանորյա եղևնիների վաճառակետերում։ Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված սովորական սոճենիներ, որոնց վերաբերյալ ներկայացվել են ներմուծման փաստաթղթերը։

Մասնավորապես՝

«Յունիվեբ» ընկերության կողմից 1000 հատ,

«Մեդվեդ» ՍՊԸ-ի կողմից 400 հատ,

Թումանյան Ա․Ռ․-ի կողմից 560 հատ,

Արշակյան Վ-ի կողմից 1000 հատ,

Վարդանյան Մ-ի կողմից 500 հատ

Բոլոր դեպքերում առկա են եղել Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված Ֆիտոսանիտարական հավաստագրեր։

Շրջայցերի ընթացքում տեղական ծառատեսակներ վաճառակետերում չեն հայտնաբերվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

14:13 Դեկտեմբեր 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news