Ծառահատումներ Լոռու մարզում. նշանակվել են մասնագիտական ստուգումներ

Ծառահատումներ Լոռու մարզում. նշանակվել են մասնագիտական ստուգումներ

ԷկոԼուր

Փետրվարի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Արմեն Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 3 խմ փայտանյութ:

Վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ մասնատելով մեկ հատ քամատապալ ծառ և հավաքելով թափուկ փայտանյութ: 

Վարորդը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր վարած մեքենայով, բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:
Նույն օրը ստուգման են ենթարկել նաև Լյուդվիգ Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան և բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 4 խմ փայտանյութ:

Վարորդը համապատասխան փաստատուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է Գևորգ Մ.-ին:Գևորգ Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել Վահագնաձոր գյուղի «Լոռի» հանգստյան տան մոտակա անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ 3 կանգուն ծառեր հատելու միջոցով: 

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Կատարվում է քննություն:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

11:17 Փետրվար 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news