Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

ԷկոԼուր

Ապրիլի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի Իջևանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու և 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Բեռնատարի մոտ հայտնաբերվել են նաև 20 հացենու և 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան Պ․-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի և 4 հացենի կանգուն ծառեր:

15 գերաններով բարձված բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 23-ն ի պահ է հանձնվել Իջևանի անտառտնտեսության աշխատակիցներին:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

15:11 Ապրիլ 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news