Գորիսի անտառպետության տարածքում բազմաֆունկցիոնալ, էքստրեմալ էկո-համալիր կստեղծվի

Գորիսի անտառպետության տարածքում բազմաֆունկցիոնալ, էքստրեմալ էկո-համալիր կստեղծվի

ԷկոԼուր

«Ռոփ լենդ» ՍՊԸ-ին 60 տարի ժամկետով և տարեկան 70 հազար դրամ վարձավճարով վարձակալության են տրվել Գորիսի անտառպետության 0,2164 հա, 0,04 հա և 0,01 հա տարածքները՝ բազմաֆունկցիոնալ, էքստրեմալ էկո-համալիր ստեղծելու նպատակով: «Ռոփ լենդ» ընկերության ներկայացուցիչը ԷկոԼուրի հետ զրույցում հավաստիացրեց, որ տարածքում որևէ կառուցապատում չի իրականացվելու: «Մի շարք ակտիվներ են լինելու, այդ թվում՝ զիփլայն: Սա հնարավորություն կստեղծի, որպեսզի զբոսաշրջիկի երթուղին փոխվի՝ նաև մնալու ցանկություն լինի: Տարածքի հյուրանոցներն ու հյուրատները նույնպես օգուտ կունենան», - նշեց ընկերության աշխատակիցը: Նա նաև տեղեկացրեց, որ նշված տարածքներում հանգստի գոտի կազմակերպելու վերաբերյալ հանրային քննարկումներին տեղի բնակիչները դրական են արձագանքել: Ըստ նրա, վարձակալված տարածքներն ընդգրկում են «Սատանայի կամուրջից» դեպի Հալիձոր բարձրացող կիրճը:

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն անց էր կացրել մրցույթ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գորիսի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերում հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին հայտնեցին, որ մրցույթում հաղթելուց հետո, ընկերության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև ս. թ. հոկտեմբերի 10-ին կնքվել է անտառային հողերի վարձակալության պայմանագիր: 

13:52 Դեկտեմբեր 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news