Արվեստագետները ստեղծել են Հայաստանում առաջին թանգարան-անտառը

Արվեստագետները ստեղծել են Հայաստանում առաջին թանգարան-անտառը

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում տեղի «Պեգասուս Տանձավեր» ՀԿ-ն կազմակերպել է Հայաստանում առաջին թանգարան-անտառը՝ Կախարդական անտառը: Գաղափարը իրագործվել է Իսպանիայից տեղափոխված զույգի և նրանց միացած մարդկանց ջանքերով: Կախարդական անտառի նախագծում ներգրավված են արվեստագետներ արտերկրից, Երևանից և տեղի համայնքից: Նրանք բնության մնացորդներից, օրինակ, կաղնու պոկված ճյուղերից, ստեղծում են տարբեր կերպարներով քանդակներ: Արվեստագետները նշում են, որ իրենց ստեղծած քանդակներով ցանկանում են ցույց տալ, որ բնությունը կյանք է և այն պետք է հարգել:

Նախագիծն իրականացնողներից Միքայել Զոհրաբյանը, ով ժամանել է արտերկրից, նշում է, որ հիացել է Սյունիքի բնության գեղեցկությամբ և ցանկացել է դրսում սովորած իր գիտելիքներն օգտագործել այդտեղ ինչ-որ բան ստեղծելու համար:

Տեղի բնակիչները ևս ներգրավված են նախագծի իրականացման գործում. նրանք օգնում են արվեստագետներին ընտրել ճյուղեր քանդակներ սարքելու համար: Տեղացիները հույս ունեն, որ նախագծի շնորհիվ գյուղը ճանաչելի կդառնա, և կզարգանա տուրիզմը:

Կախարդական անտառի մասին դիտեք Սիվիլնեթի տեսանյութը:

Լուսանկարները՝ Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանի ֆեյսբուքյան էջից



Ապրիլ 21, 2020 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր