Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել

Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել

ԷկոԼուր

Հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպան վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Իր հերթին Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ կրակը հաջողվել է մեկուսացնել, սակայն տարածքում մնացել են ծխացող օջախներ:



18:35 Հունիս 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news