Գոշ համայնքն առաջարկում է համատեղ կառավարել անտառը

Գոշ համայնքն առաջարկում է համատեղ կառավարել անտառը

ԷկոԼուր

Տավուշի մարզի Գոշ համայնքը համաձայն է փոխադարձ պատասխանատվություն կրել համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառի համար, եթե համայնքը լիարժեք մասնակցի անտառկառավարման գործընթացներին: Նման համարձակ հայտարարությամբ ԷկոԼուր-ի բլոգի «Գոշ» էջում գրում է Գոշ համայնքի ակտիվիստը: Գոշ էջը վերջերս է ավելացել ԷկոԼուր-ի բլոգի թեժ գծերի շարքում եւ տեղի ակտիվ հեղինակը բլոգում ներկայացնելու է գոշեցիների պահանջները, մտահոգություններն ու առաջարկները:   «Գոշ համայնքը պնդում է, որ պետք է անպայման մասնակցի անտառահատման համար հատատեղեր սահմանելու գործընթացին և անպայման այդ հատատեղից գոյացած գումարից մաս հատացվի համայնքի բյուջեին»,- գրում է հեղինակը:

Գոշ համայնքի բնակիչները շատ վրդովված են, որ «Դիլիջան» ազգային պարկը հատում է անտառը նաեւ իրենց համայնքի վարչական տարածքում, սակայն դրանից համայնքի բյուժե ոչ մի լումա չի փոխանցվում: Ըստ նրանց`արդարացի կլինի, որ «Դիլիջան» ազգային պարկը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, օգտագործելով Գոշի վարչական տարածքը, ֆինանսապես օժանդակեն համայնքին, քանի որ ազգային պարկի հարեւանությամբ գտնվելը սահմանափակում է համայնքի գործունեությունը անտառում:   


style="height: 390px; width: 640px">

12:08 Սեպտեմբեր 06, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news