Դատախազությանը կուղարկենք, որ իմանան, թե ինչպես բողոքեն

Դատախազությանը կուղարկենք, որ իմանան, թե ինչպես բողոքեն

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը նոյեմբերի 16-ին հրապարակեց նյութ, որտեղ Աչաջուրի բնակիչը անհանգստություն է հայտնում, որ իրենց մոտ ջրային աղբյուրներն անհետանում են այն պատճառով, որ շրջակայքում անտառ է հատվում: Նա նաեւ ասում է, որ ամեն ինչ վերահսկվում է մեկ գերատեսչության կողմից, որ «հատողներն էլ են իրենք, ստուգողներն էլ, տանողներն ու վերավաճառողներն էլ», որ անտառը «անխնա» է հատվում: Հաջորդ օրը «ԷկոԼուր»-ը հեռախոսազանգեր ստացավ Աչաջուրից, եւ մարդիկ հայտնեցին, որ «անտառտնտեսության վրա սկսել են Երեւանից` դատախազությունից ճնշել»:

Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ մեր հրապարակումը ստույգ դեպքի չի վերաբերում, այլ անտառային ոլորտի վատ քաղաքականության մասին է: Այն, որ քաղաքականությունը վատն է, ակնհայտ է ոչ միայն մասնագետի համար, այլեւ գյուղի բնակիչների, ովքեր իրենց վրա են զգում հետեւանքները եւ տեսնում են դրա հետագա իրականացման ծանր հեռանկարները: Ակնհայտ է նաեւ, որ այդ քաղաքականությունն արագ ուղղելու փոխարեն պետական կառույցները միակողմանի լուծումներ «Կա ահազանգ, դատախազությանը ուղարկենք, որ իմանան, թե ինչպես բողոքեն» սկզբունքը: Ցանկանում ենք նաեւ մեկ այլ տագնապալի միտման մասին նշել: Մենք արդեն գրել ենք, որ աշխատանքից հեռացվել են Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարներ, ովքեր համարձակվել են ճիշտն ասել անտառածածկ տարածքների, մեխանիզմների, անօրինական հատումների իրական ծավալների, դրանց նպաստող մեխանիզմների մասին: Այս քաղաքականությունը շարունակվում է նաեւ այժմ, ճիշտն ասելու համար Հայանտառից հեռացնում են մասնագետներին: Մեզ անհայտ է, թե կոնկրետ ով է այս գործընթացը նախաձեռնում, պարզ է միայն, որ դա մեկ մարդ չէ, այլ անտառային բիզնեսով զբաղվող կորպորացիա:

Լուսանկարը` www.tesankyun.am

14:10 Նոյեմբեր 21, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news