Դարպասները փակ են, բայց ծառահատումների հետքեր կան

Դարպասները փակ են, բայց ծառահատումների հետքեր կան

ԷկոԼուր

Դարպասները փակ են, բայց ծառահատումների հետքեր կան: «ԷկոԼուր»-ին Դիլիջանի շրջակայքում կատարվող անտառահատումների մասին ահազանգեց քաղաքացի Արթուր Իգիթյանը: Նա «ԷկոԼուր»-ին է ուղարկել լուսանկարներ: «Նկարները կատարվել են Մաթոսավանքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արեւմուտք: Դեպի այդ վայրը տանում է բավական լայն ճանապարհ` վկայող, որ անտառահատումները հասնում են արդյունաբերական մասշտաբների, քանի որ այդ ճանապարհից ուրիշ օգտվողներ չկան. նա ավարտվում է հենց անտառում… Մաթոսավանքը գտնվում է Դիլիջանի մոտակայքում, Բլդանչայ անունով թաղամասի մոտ: Իսկ այդ վայրը հաստատ ազգային պարկի տարածքում է, քանի որ մուտքի վրա կան դարպասներ` փականներով փակ  եւ համապատասխան նշումներով, որ տարածքը պատկանում է ազգային պարկին: Այսինքն` առանց բացելու մուտք գործելն անհնար է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ անտառահատողների համար բացել դարպասները խնդիր չէ»,- տեղեկացրեց Արթուր Իգիթյանը:

«ԷկոԼուր»-ը դիմեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանին: Ա. Դավթյանի խոսքերով` Ազգային պարկն իրականացնում է հատումներ նախատեսված լանի համաձայն: Սակայն, նրա խոսքերով, ահազանգը պետք է տեղում ստուգվի, քանի որ Արթուր Իգիթյանի նկարագրած տարածքում պլանավորված հատումներ նախատեսված չեն: Քանի որ ներկայումս Դիլիջանում ուժեղ անձրեւներ են, ապա ստուգումները կանցկացվեն անմիջապես այն ժամանկ, երբ եղանակային պայմանները թույլ կտան: «Դիլիջան» ազգային պարկի պաշտոնական պատասխանը կհրապարակվի www.ecolur.org կայքում:

Լուսանկարները` Արթուր Իգիթյանի

17:35 Սեպտեմբեր 14, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news