Տավուշից ընկուզենու արմատներ են արտահանվել Իրան

Տավուշից ընկուզենու արմատներ են արտահանվել Իրան

Ոսկան Սարգսյան, Առավոտ

Մեր հավաստի տեղեկություններով՝ այս տարվա ամռանն ու աշնանը Տավուշի մարզից հունական  ընկուզենիների  արմատներ են առաքվել Կոտայքի մարզ, այնտեղ լվացվել-մաքրվելուց հետո՝ արտահանվել  Իրան: Տավուշի մարզի բնակիչ   բանվորները, տրակտորիստը, ովքեր  տապալել են Կարմիր գրքում գրանցված ընկուզենիները եւ  դրանք  բենզասղոցով մաքրել  ճյուղերից, գործի միջնորդ անձից դեռեւս չեն ստացել իրենց  կատարած աշխատանքի վճարը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝  առանց բնապահպանական  պետական տեսչության եզրակացության  հատվել է  առնվազն 5-6 հատ հսկա  ընկուզենի: Զարմանալի է, որ  Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների  կապակցությամբ քննություն կատարած  ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անտեղյակ է  այս փաստերից:

Դեկտեմբեր 10, 2012 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր