Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում ծառեր են հատվել

Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում ծառեր են հատվել

ԷկոԼուր

Ս.թ. մարտի 13-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Բնապահպանի տուն» էջում հրապարակվել է ահազանգ Դիլիջան ազգային պարկում տեղի ունեցած ծառահատումների մասին:

Հրապարակված լուսանկարներում երևում են հատված առողջ ծառերի կոճղեր:

«Հայտնաբերել ենք հենց նոր, «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը պնդում է, որ սրանք 2 ամիս առաջ կտրած ծառեր են», - գրել են ահազանգողները:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «ԷկոԼուր»-ին ասաց, որ ներկայում ուսումնասիրվում է ահազանգը. «Հիմա ոչինչ ասել չենք կարող, ահազանգում չկան նշված կոորդինատներ: Տեսչական մարմնի տվյալ տարածքի ստորաբաժանումը ճշտումներ է անում»:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրինության հետ կապնվել չհաջողվեց: Ինչպես մեզ փոխանցեցին ազգային պարկի գրասենյակից, տնօրենը տեղակալների հետ գտնվում են բնապահպանության նախարարի հետ հանդիպմանը:

Լուսանկարները` «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջից

12:51 Մարտ 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news