Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք

Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք

ԷկոԼուր

Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացինի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի: Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։

Օգոստոս 12, 2019 at 19:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր