ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 47 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.730.020 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 21-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 421.400 դրամ։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, հաշվարկվել է 12.321.220 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 1.500.000 դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 9 դեպքով (10 սոճենի, 2 քամատապալ սոճենի, 25 հաճարենի, 38 բոխի, 2 ուռենի, 11 լորի, 4 թխկի, 31 կաղնի, 4 տանձենի) հաշվարկվել է 10.925.300 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.35 խմ վառելափայտ)՝ 151.200 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 1 ղաժի) նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (10 բոխի, 4 հաճարենի, 3 ուռենի) հաշվարկվել է 930.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (9.8 խմ վառելափայտ)՝ 314.720 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 հաճարենի, 9 բոխի, 1 կաղնի, 1 լորենի, 1 թխկի) նշանակվել է 400.000 դրամի վարչական տուգանք։
Նախկինում հայտնաբերված` փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (13.48 խմ վառելափայտ, 24.7 խմ թափուկ վառելափայտ, 700 պարկ փայտածուխ) նշանակվել է 1.000.000 դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, հաշվարկվել է 408.800 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք, որից՝
Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով առգրավվել է 186 հատ՝ 68կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 340.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արարատ՝ նախկինում հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (3 հատ կողակ) հաշվարկվել է 3.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք։
Երևան՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 32կգ սիգ տեսակի ձուկ և 3կգ սիգ տեսակի ապխտած ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին։
Վայոց ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով առգրավվել է 58 հատ՝ 21.7կգ սիգ տեսակի ձուկ և 40 հատ՝ 5.2կգ սիգ տեսակի ապխտած ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 53.800 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված՝ իրավախախտման 1 դեպքով (1 հատ` 140գ կողակ տեսակի ձուկ, 3 հատ` 60գ սլիկ տեսակի ձուկ) նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք։
Արագածոտն՝ նախկինում հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով առգրավվել է 20 հատ՝ 6կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 12.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք։
Ապրիլ 03, 2019 at 11:21