Ավելի քան 2 միլիոն դրամի վնաս՝ ապօրինի ծառահատումների պատճառով

Ավելի քան 2 միլիոն դրամի վնաս՝ ապօրինի ծառահատումների պատճառով

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.298.220 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է 470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 779.700 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 17 դեպք, որից 15-ով հաշվարկվել է 2.287.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 320.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 թխկի, 1 քամատապալ բոխի, 2 քամատապալ կաղնի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 308.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,25 խմ թափուկ վառելափայտ)՝ 4.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 բոխի, 2 կաղնի, 2 հաճարենի) հաշվարկվել է 481.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (21,97 խմ վառելափայտ)՝ 700.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 357.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 120.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Վայոց Ձոր՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (14 ուռենի, 1 թթենի) հաշվարկվել է 436.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Երևան՝ ապօրինի որսի 1 դեպքով (1 տափաստանային ճուռակ) հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, 1-ով հաշվարկվել է 540 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 540 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նոյեմբեր 01, 2019 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր