Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 45 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 45 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թ-ի հունվարի 14-ից 18-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 73 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 45.996.732 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.709.964 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 27 դեպք, հաշվարկվել է 43.030.212 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (20 կաղնի, 5 բոխի) հաշվարկվել է 1.869.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ուռենի, 2 բոխի) հաշվարկվել է 227.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 18 դեպքով (565.226 խմ փայտանյութ, որից 40.39 խմ գերան, 72.9 խմ տախտակ, 4.77 խմ անկողահատ տախտակ, 36.4 խմ կողահատ տախտակ, 298.7 խմ վառելափայտ, 8.57 թափուկ վառելափայտ, 12.2 շինափայտ, 3 խմ արկղի դետալներ)` 36.545.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 բալենի, 1 խնձորենի, 1 թթենի) հաշվարկվել է 525.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 կաղնի) հաշվարկվել է 112.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գորիսի անտառպետության 5-րդ պահաբաժնում կատարված զննման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 14 ընկուզենի, որի վերաբերյալ հաշվարկվել է 3.751.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ ապօրինի հատված ծառերի (1 վայրի կեռասենի, 2 թխկի, 1 ընկուզենու ճյուղ, 4 բոխի) վերաբերյալ գործի նյութերը գտնվում են ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 43 դեպք, հաշվարկվել է 1.197.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Երևան՝ ձկան ապօրինի վաճառքի 1 դեպքով առգրավվել է 139 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է բարեգործական ճաշարան և «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»:

Սյունիք՝ ապօրինի որսի 1 դեպքով առգրավվել է 1 նապաստակ (3.5կգ), որսամիսը հանձնվել է «Առաքելություն Հայաստան» Արծվաբույն ՏՍ կազմակերպությանը:

Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 8 հատ՝ 2.7կգ սիգ տեսակի ձուկ, որից 2 փորձանմուշ ուղարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության։

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի վաճառքի 9 դեպքով (առգրավվել է 303 հատ՝ 101.7 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 508.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ստուգայցի ընթացքում Սևանա լճից հանված ցանցերում առկա 561 կգ սիգ տեսակի ձուկը, համապատասխան բժշկական զննության ենթարկելուց հետո, սահմանված կարգով հանձնվել է ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազա։
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի որսի 8 դեպքի (444 հատ՝ 154 կգ սիգ տեսակի ձուկ) վերաբերյալ կատարվել է շրջակա միջավայրին հասցված վնասի վերահահաշվարկ, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 640.000 ՀՀ դրամ։

Կոտայք՝ ձկան ապօրինի վաճառքի 13 դեպք (առգրավվել է 389 հատ` 136.4 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց), որի վերաբերյալ գործի նյութերը գտնվում են ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններում՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Շիրակ՝ ձկան ապօրինի վաճառքի 6 դեպքով առգրավվել է 421 հատ՝ 148 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է «Գյումրու տուն-ինտերնատ», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության №2 գիշերօթիկ հաստատություն», «Թռչունյան տուն երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ներին:

Վայոց ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքի վերաբերյալ (առգրավվել է 1 հատ՝ 0.3 կգ կողակ տեսակի ձուկ և 1 ձկնորսական ցանց՝ ոչնչացվել է) հաշվարկվել է 300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով (առգրավվել է 30 հատ՝ 9.8 կգ սիգ տեսակի ձուկ), որը հանձնվել է ՀՀ ՊՆ զորամաս) հաշվարկվել է 49.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, հաշվարկվել է 1.768.720 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արարատ՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) հաշվարկվել է 1.195.540 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) հաշվարկվել է 423.420 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ հայտնաբերված հողային ռեսուրսների պահպանման խախտման 1 դեպքով հաշվարկվել է 149.760 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

16:16 Հունվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news