Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թ. մարտի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 46 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 8.145.203 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 33-ի վերաբերյալ նշանակվել է 2.950.000 դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.222.140 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 27 դեպք, հաշվարկվել է 6.492.850 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 1.850.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (6 հողմատապալ լորենի, 4 բոխի, 5 լորենի) հաշվարկվել է 1.431.100 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 27.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ հաճարենի, 1 բոխի) նշանակվել է 150.000 դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (7.2 խմ թափուկ վառելափայտ, 0.6 խմ վառելափայտ) նշանակվել է 200.000 դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (4 բոխի, 8 թխկի, 2 հացենի, 3 սոճենի, 4 արջատխլենի, 5 կաղնի, 2 լորենի, 1 ընկուզենի, 1 փռշնենի, 1 բալենի) հաշվարկվել է 5.034.750 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով (26 բոխի, 2 հաճարենի, 5 թխկի, 6 թեղի, 2 կաղնի, 1 ընկուզենի, 1 հացենի) նշանակվել է 1.000.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (11.84 խմ վառելափայտ, 5խմ թափուկ վառելափայտ, 6.1 խմ շինափայտ, 93 խմ մանրատախտակ)՝ 400.000 Հդրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ակացիա) հաշվարկվել էր 30.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որը գանձվել է։ Գործի նյութերն ուղարկվել էր Իջևանի ոստիկանություն, արդյունքում պարզվել է, որ վերջինս փայտանյութի ապօրինի տեղափոխման իրավախախտման դեպք է (նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք (0.7 խմ վառելափայտ)):

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 8 դեպք, հաշվարկվել է 127.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 150.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (կատարվել է Սևանա լճից 2,8կգ խեցգետնի ապօրինի որս, խեցգետինները բաց են թողնվել Սևանա լիճ) նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք:

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 17 հատ՝ 4կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 20.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արարատ՝ հայտնաբերված իրավախախտման ապօրինի որսի 1 դեպքով (1 ջրլող թռչուն, որն ազատ է արձակվել) նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։

Հայտնաբերվել է իրավախախտման ապօրինի ձկնորսության 1 դեպք՝ 3 հատ կողակ տեսակի ձուկ` գործն ընթացքի մեջ է։

Վայոց ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 հատ՝ 140գր. կողակ տեսակի ձուկ, 3 հատ՝ 60գր. սլիկ տեսակի ձուկ և ձկնորսական ցանց, որոնք ոչնչացվել են հորման և այրման կարգով, հաշվարկվել է 200 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 86 հատ` 33.7կգ սիգ տեսակի ձուկ և 90 հատ` 19.7կգ ապխտած սիգ տեսակի ձուկ, որոնք սահմանված կարգով հանձնվել են համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 106.800 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով առգրավվել է 20 հատ՝ 6կգ սիգ տեսակի ձուկ, կազմվել են արձանագրություններ, գործերն ընթացքի մեջ են:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, հաշվարկվել է 1.525.353 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել` 250.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Արմավիր՝ «Արգավազշին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության կարգը հաստատելու մասին» 25.01.2005թ. N92-Նուղղ որոշման 20-րդ կետի և «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 14.08.2003թ. N 1110-Ն որոշման 19-րդ, 20-րդ կետերի պահանջները) հաշվարկվել և Ընկերությանը ներկայացվել է համապատասխանաբար՝ 787.832 դրամի և 73.548 դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ Նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։

Արագածոտն՝ «Արագած-Պեռլիտ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 5-րդ և 8-րդ մասերի պահանջները) հաշվարկվել և Ընկերությանը ներկայացվել է 663.973 դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, ինչպես նաև նշանակվել` 150.000 դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները) նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախտման 8 դեպք։

Արագածոտն՝ 8 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 700.000 դրամի վարչական տուգանք:

 

12:55 Մարտ 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news