2019 թ․ շուրջ 2000 հա տարածքում իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ

2019 թ․ շուրջ 2000 հա տարածքում իրականացվել են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ

ԷկոԼուր

2019 թ․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 810 հա տարածքում իրականացրել է անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ: Այդ աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել էր 424603,0 դրամ: ՀՀ անտառային կոմիտեի համաձայն՝ աշխատանքների ընթացքում օգտագործվել է շուրջ 125 հազար հատ տարբեր տեսակի փակ արմատային համակարգով աճեցված տնկանյութ: 

«Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման շրջանակում իրականացվել են ցանք և տնկում 150 հա, բնական վերաճի օժանդակում 200 հա և կոճղաշիվային վերաճի օժանդակում 460 հա տարածքներում: Հիմնադրվել է տնկարան 7.4 հա տարածքում և ձեռք է բերվել 8 տրակտոր՝ իրենց կոմպլեկտ սարքավորումներով։

ՄԱԶԾ գրասենյակի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2019-2020թթ. ընթացքում 1650 հա տարածքում նախատեսվող անտառվերականգնման աշխատանքներից 2019 թ․ աշնանն աշխատանքներ են իրականացվել 1085 հա տարածքում, որից՝ 985 հա բնական վերաճի օժանդակման, իսկ 100 հա կողճաշիվային վերաճի օժանդակման միջոցով։ Կողճաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների արդյունքում առաջացած անտառանյութը անհատույց տրամադրվել է անտառամերձ համայնքների բնակչությանը։

Անտառապատման աշխատանքներ են իրականացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին։ 2019 թ․ գարնանը իրականացվել են անտառապատման աշխատանքներ 22 հա տարածքում, հիմնադրվել է տնկարան 1,7 հա տարածքում:

Մարտ 17, 2020 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր