30 միլիոնից ավելի տուգանք` ապօրինի ծառահատումների համար

30 միլիոնից ավելի տուգանք` ապօրինի ծառահատումների համար

ԷկոԼուր

Հայաստանում ձմռանը փայտանյութի մեծ պահանջարկին զուգահեռ ավելացել են ապօրինի ծառահատումների համար տուգանքները:

Ընդամենը 5 օրվա ընթացքում` նոյեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է 35 իրավախախտման դեպք, որից 34-ը վերաբերում է ապօրինի ծառահատումներին և փայտանյութի ապօրինի տեղափոխմանը: Ապօրինությունների հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 30.319.040 ՀՀ դրամի վնաս: 15-ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.471.840 ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրին ամենամեծ վնասը հասցվել է Տավուշի մարզում: Այստեղ հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 12 դեպք (29 բոխի, 2 հաճարենի, 1 թեղի, 3 կաղնի, 320 ծառ, 3 լորենի, 6 սոճենի), հաշվարկվել է 26.491.500 ՀՀ դրամի վնաս, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք (9.7 խմ), հաշվարկվել է 120.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (16.7 խմ)՝ նշանակվել է 500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 եղրևանի) հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 2 դեպք (3 ուռենի, 19 կաղնի, 2 բոխի), հաշվարկվել է 3.523.500 ՀՀ դրամի վնաս, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք (8.0 խմ), հաշվարկվել է 144.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 3 ցցաչոր խնձորենի, 22 ցցաչոր հացենի, 1 ցցաչոր բարդի) նշանակվել է 250.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (10.5 խմ)՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք (1.5 խմ), նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

14:23 Դեկտեմբեր 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news