37 միլիոն դրամ՝ անտառապահների հագուստի համար

37 միլիոն դրամ՝ անտառապահների հագուստի համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեին տրամադրված գումարներից տնտեսված 37.2 միլիոն դրամը կփոխանցվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառապահների համար համապատասխան հագուստ ձեռք բերելու նպատակով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից դեկտեմբերի 20-ի նիստին:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կառավարում է 342 հազար հա տարածք՝ 19 անտառտնտեսությունների միջոցով, 642 աշխատակից իրականացնում է պահպանության գործառույթ:

 

15:34 Դեկտեմբեր 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news