Լոռիում և Տավուշում կվերականգնվի 5000 հա դեգրադացված անտառային հողատարածք

Լոռիում և Տավուշում կվերականգնվի 5000 հա դեգրադացված անտառային հողատարածք

ԷկոԼուր

Մինչև 2020 թ-ը Հայաստանում նախատեսվում է 5000 հա անտառային դեգրադացված հողի և 1000 հա արոտավայրի վերականգնում, բարելավված հողօգտագործում շուրջ 200.000 հեկտար տարածքում, 55.901 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումից խուսափում և 21.493 տոննա ածխածնի երկօքսիդի կլանում, 11 անտառային տնտեսության կառավարման պլանի վերանայում: Սրանք «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» (SLM/SFM) ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի արդյունքներն են, որոնք ներկայացրեց Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը Ծրագրի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի ընթացքում: Նա նշեց, որ թիրախային տարածքն ընդգրկում է Տավուշի և Լոռու մարզերի անտառային պաշարների 65 տոկոսը:

«Վերանայվելու են անտառկառավարման պլանները` դրանցում ընդգրկելով նոր հավելավածներ, որոնք վերաբերում են կենսաբազմազանությանը, էկոհամակարգային և անտառի ածխածին կլանելու ծառայությանը:… նախատեսվում է տեղական համայնքների զարգացում: Ակնկալվում է լրացուցիչ 20 տոկոսով եկամուտների ավելացում անտառներից կախվածություն ունեցող համայնքների համար»,- ասաց Հովիկ Սայադյանը: Նա հայտնեց, որ համայնքների համար ձեռք են բերվում հակակարտային կայաններ, նախատեսվում է նաև ձեռք բերել էներգաարդյունավետ վառարաններ:

Անդրադառնալով անտառների սահմաննների վերաբերյալ կադաստրային անճշտություններին` Հովիկ Սայադյանն ասաց. «Պլանավորել ենք իրականացնել անտառի արտաքին սահմանների կադաստրային գրանցում, որը մինչ օրս չունենք: Դա թույլ կտա, որ անտառը դառնա իրավական սուբյեկտ, անտառի վրա հարձակումները օգտագործման տեսակետից զգալիորեն կթեթևանան, և անտառը արտաքին սահմանների իմաստով կլինի պաշտպանված»: Ծրագրի արդյունքում ակնկալվում է 85.000 հեկտար բարձրարժեք անտառային գոտիների սահմանազատում:

17:38 Դեկտեմբեր 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news