Գուգարքի անտառտնտեսությունում այրվել է 5000 քմ տարածք. հրդեհներ խոտածածկ տարածքներում

Գուգարքի անտառտնտեսությունում այրվել է 5000 քմ տարածք. հրդեհներ խոտածածկ տարածքներում

ԷկոԼուր

Մարտի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Օձուն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 700 քմ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության «Աղվեսաձոր» կոչվող անտառային հատվածում՝ 5000 քմ, Կաթնառատ գյուղի Լատիշանոց թաղամասում՝ 3000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Ջերմուկ հատվածի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ 0.5 հա, Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհին՝ 2000 քմ, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի վերջնամասում՝ 5000 քմ, Հովտաշեն գյուղի սկզբնամասում՝ 1 հա, Դաշտաքար և Չիման գյուղերի միջանկյալ հատվածում՝ 5800 քմ եղեգնուտ և 1200 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ռելե» կոչվող հանդամասում՝ 2 հա, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի մոտակայքում՝ 1000 քմ:
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

11:39 Մարտ 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news