ԷկոԼուր
Հայաստանում տարեկան սպառվում է 1.5 միլիոն խմ վառելափայտ: Այս մասին հայտնեց Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» (SLM/SFM) ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի փորձագետ Սևակ Հովհաննիսյանը ծարգրի խորհդատվական խորհրդի նիտի ժամանակ: Նա նշեց, որ 2016 թ-ին Հայաստանում վառելափայտի արտադրությունը շուրջ 0.5 միլիոն խմ գերազանցել է սպառումը, սակայն պաշտոնական վիճակագրությամբ արտահանում չի գրանցվել: «Քանի որ արտահանման ցուցանիշը գրեթե զրոյին մոտ է, ենթադրում ենք, որ օգտագործվել է շինարարության մեջ», - ասաց Սևակ Հովհաննիսյանը:
Սևակ Հովհաննիսյանը ուսումնասիրել է Հայաստան վառելափայտի ներմուծման հնարավորությունները: Որպես թիրախ երկրներ ընտրվել են Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը: «Մենք հանգել ենք եզրակացության, որ ներմուծումն անիրատեսական է բարձր գնի, լոգիստիկ դժվարությունների պատճառով», - նշեց Սևակ Հովհաննիսյանը և առանձնացրեց մի քանի տարբերակներ խնդրի լուծման համար:
«Առաջինը` գազի սակագնի կարգավորումներն են: Գազի հետ համեմատած` այսօր ապօրինի հատված ծառի արժեքը մոտ 30 տոկոսով ավելի էժան է: Երկրորդ տարբերակ` վառելափայտի փոխարինումը այլընտրանքային կոշտ վառելիքով` պելետներ, բրիկետներ: Սակայն սրանց ներմուծումը շատ թանկ է, և պետք է լինի տեղական արտադրություն: Սրա համար հարկավոր է ներգրավել փոքր և միջին բիզնեսին` խրախուսելով նրանց սուբսիդավորվող վարկերով: Եվ վերջինը` կոմերցիոն անտառների հիմնման խթանումն է», - ասաց փորձագետը:
Դեկտեմբեր 28, 2017 at 18:30