ENPI FLEG շահառուների հանդիպումը Տավուշի մարզում

ENPI FLEG շահառուների հանդիպումը Տավուշի մարզում

ԷկոԼուր-www.hayantar.am

Ս.թ. հունիսի 23-ին Համաշխարհային Բանկի նախաձեռնությամբ Տավուշի մարզում կայացավ ENPI FLEG ծրագրի շահառուների արտագնա նիստը: Այցելության հիմնական նպատակն էր այցելել անտառ, տեսնել իրականացված անտառվերականգնման և անտառպահպանման աշխատանքները, այնուհետև կլոր սեղանի ձևաչափով քննարկել առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Մասնակիցները (ծրագրի շահառուների խորհրդատվական խմբի անդամներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական և տեղական մասնաճյուղերի ներկայացուցիչներ, անտառամերձ համայնքների գյուղապետեր) այցելեցին Սևքարի, Նոյեմբերյանի անտառտնտեսություններ, ականատես եղան բնական վերաճի խթանմանն ուղղված անտառպահպանման աշխատանքներին: Ներկա էին նաև տեղեկան հեռուստաընկերության ներկայացուցիչներ, որոնք հարցազրույց ունեցան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն` Մ. Մաթևոսյանի հետ և վերջինիս ուղղեցին ընդհանուր մտահոգության հարցեր:

Դաշտային այցելությունից հետո քննարկում ծավալվեց Իջևանում` կլոր սեղանի շուրջ, որին մասնակցեց նաև Տավուշի մարզպետը: 

Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից մշակված «Թափուկն անտառամերձ համայնքների բնակչությանն անվճար տրամադրելու» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Քանի որ, գյուղապետերը հանդիսանում են համայնքային բնակչության անմիջական ներկայացուցիչներն ու քաջատեղյակ են առօրյա հոգսերին ու խնդիրներին, այս քննարկումը հնարավորություն էր պարզել հնարավոր փոփոխությունների ազդեցությունը, դրանց նկատմամբ վերաբերմունքը և իրատեսականությունը:

Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ մասնակիցների բոլոր խմբերը կարևորում են անտառի կայուն կառավարումը, ինչպես նաև անտառի երեք բաղադրիչների` բնապահպանական, սոցիալական և տնտեսական հավասարակշռությունը, քանի որ դրանք փոխկապակցված են:   

Հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ նման ձևաչափով քննարկումներն ավելի արդյունավետ են, շահառուների ավելի լայն շրջանակ են ընդգրկում, և առաջարկվեց հաջորդ հանդիպումը նույնպես արտագնա կարգով անցկացնել:

07:29 Հուլիս 12, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news