Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան փայտանյութ ներկրելու հնարավորությունները

Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան փայտանյութ ներկրելու հնարավորությունները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզից Հայաստան փայտի և բրիկետների ներկրման, փայտանյութից տեղում բիովառելիք արտադրելու հնարավորությունները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՌԴ Վոլոգդայի մարզի անտառային համալիրի ղեկավար Ռոման Մարկովին, «Վոլոգդայի անտառային արդյունաբերողներ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Ալեքսեևին,  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Փայտանյութ ներկրելու նպատակը Հայաստանի անտառների վրա ճնշումը և ապօրինի ծառահատումների դեպքերը նվազեցնելն է:

Հայաստանում ձմռանը սրվում է ջեռուցման խնդիրը: Գազի և էլեկտրաէներգիայի բարձր սակագների պատճառով հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է անտառների վրա: Վիճակն առավել ծանր է գյուղական համայնքներում, որտեղ առկա է աղքատության բարձր մակարդակ:

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` Հայաստանում ներքին շուկայում սպառված վառելափայտի ընդհանուր ծավալը 2013-2014 թթ-ին կազմել է 977.011,7 խիտ/խմ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կողմից իրացված փայտանյութի ծավալը եղել է 71.274 խմ, «Արցախանտառից» ներմուծված վառելափայտի ծավալը՝ 20 000 խմ, սեփական այգիներից օգտագործված վառելափայտի ծավալը՝ 112 000 խմ, չհաշվառված օգտագործվող վառելափայտի ծավալը՝ 773.738 խմ:

15:59 Դեկտեմբեր 19, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news