ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Երևանում սկսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ աշխատանքը

ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Երևանում  սկսեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ աշխատանքը

ԷկոԼուր

Հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով  ՀՀ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը սկսում է ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը Սյունիքում: Հերթական նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին: Ինչպես հայտնեց խմբի համակարգող, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, տեսչական ստուգումները Զանգեզուրի կոմբինատում արդեն սկսվել են, ստուգումների ժամկետը երկարացվել է աշխատանքի մեծ ծավալի պատճառով: Նաև ձևավորվել է աշխատանքային խումբ տեղի ակտիվ հասարակայնության և տեղի ազդակիր համայնքների ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներից, որը նիստ գումարել է Կապանում: Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում ներկայացվեցին դիտողություններ և ցանկություններ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խմբի կողմից մշակված փորձագիտական եզրակացությունների ձևաչափի և կարգավիճակի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարություն ներկայացվել է 13 փորձագիտական եզրակացություն աշխատանքային խմբի կողմից, և մեկնաբանությունների փաթեթ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, որտեղ անցկացվել են ստուգումներ: Եզրակացությունների կարգավիճակի հարցը կարևոր է նրա համար, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին զուգահեռ ՀՀ բնապահպանության նախարարությունը հրավիրել է օտարերկրյա ընկերություն, որպեսզի այն եզրակացություն տա Ամուլսարի ծրագրի` ջրիերի վրա ազդեցության վերաբերյալ: Աշխատանքային խմբի համար հասկանալի չէ, թե որ եզրակացությունը ՀՀ կառավարության համար կլինի հիմնավոր եզրահանգումների համար:

12:25 Նոյեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news