«ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերության արձագանքը ԷկոԼուրի կայքում հրապարակված «Անտառների գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել» հոդվածի վերաբերյալ

«ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերության արձագանքը ԷկոԼուրի կայքում հրապարակված «Անտառների գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել» հոդվածի վերաբերյալ

ԷկոԼուր

Հայ-ռուսական «ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերությունը պատասխան նամակ է ուղարկել ԷկոԼուրին www.ecolur.org կայքում հրապարակված «Անտառների գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել» հոդվածի վերաբերյալ:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Հայ-ռուսական «ԱՏ-Մետալս» ընկերությունը ստեղծվել է 2012 թ., որի հիմնական նպատակն էր շարունակել երկրաբանական ուսումնասիրությունները 2017 թ. տրված լիցենզիայի շրջանակներում և Մեղրասարի հանքավայրում հետագա շահագործումը: Այն է՝ պաշարների հաստատում, ոսկու արդյունահանման էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ընտրություն, ոսկի և ոսկի պարունակող արտադրանքների արդյունաբերական արտադրություն: Բացի այդ, ի սկզբանե, ընկերության տեխնոլոգիական փիլիսոփայությունն է եղել արդյունահանվող հանքային զանգվածի մաքսիմալ ամբողջական, բնապահպանական բոլոր նորմերին համապատասխանող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ վերամշակում՝ ներքին և արտաքին շուկաներում պահանջարկ ունեցող օգտակար նյութերի ստացմամբ: Մշակված տեխնոլոգիական ստրատեգիայի շրջանակներում ներդրվել են զգալի գումարներ, կատարվել են բազմաթիվ հետազոտություններ և ամենատարբեր մասշտաբի տեխնոլոգիական փորձարկումներ, կառուցվել է գործարան, որն այսօր գրեթե 90%-ով պատրաստ է շահագործման, միևնույն ժամանակ ընթանում է հետագա աշխատանքի նախապատրաստում արդյունահանվող հանքային զանգվածի ամբողջական օգտագործման ծրագրի շրջանակներում: Տարածաշրջանի բնակիչների համար դրանք մշտական աշխատատեղեր են, հարկային նվազեցումեր, սոցիալական հարցերի լուծման աջակցություն և այլն:

Միևնույն ժամանակ 2009 թ. ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում ներկայիս Մեղրի և Քաջարան համայնքների տարածքում Արևիկ ազգային պարկի ստեղծման մասին, 2010 թ. սկսվեց պարկի սահմանների նախագծումը: Անհասկանալի է, թե ինչով էին առաջնորդվում մասնագետները, ովքեր զբաղվում էին պարկի սահմանների նախագծմամբ, բայց նախագծվող Արևիկ ազգային պարկի որոշ հատվածը «համընկավ» արդեն իսկ գործող լիցենզիայի տարածքի հետ (№ ԵՀԹՎ-29/40), ինչն անօրինական է: Բացի այդ, պարկի սահմանների գծանշման ընթացքում անհնար էր չնկատել, որ այդ տարածքների վրա արդեն իսկ անց են կացվել երկրաբանական աշխատանքներ. փորվել են բացհանքեր, գոյություն ունեին լցակույտեր: Տարածքում չկա ոչ մի ծառ և գետ, բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2700 մ, ինչն ընդգծում է կենդանիների սահմանափակ քանակությունը:

2013 թ. № 5/22.3/50616 նամակով Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնապես իրազեկել է «ԱՏ-Մետալս»-ին, որ լիցենզիայի տարածքը չի մտնում Արևիկ ազգային պարկի մեջ, իսկ բանավոր կերպով «ԱՏ-Մետալս»-ի մասնագետներին հավաստիացրել են, որ այդ սխալը մոտակա ժամանակամիջոցում կուղղվի:

2014 թ. «ԱՏ-Մետալս»-ը ստացել է ՇԱԹ-29/514 լիցենզիա ոսկու հանքաքարի արդյունաբերական արդյունահանման համար: L-514 լիցենզիայի ընդերքհատկացումը ամբողջովին ներառվում է նախորդ երկրաբանական ուսումնասիրության լիցենզիայի մեջ: Միաժամաանկ ՀՀ էներգետիկայի նախարարության հետ կնքվել է Պ-514 պայմանագիրը հանքաքարի արդյունաբերական արդյունահանման վերաբերյալ:

Կառավարության 02.07.2015թ. №731-Н որոշման մեջ հստակ նշված է, որ ՇԱԹ-29/514 լիցենզիայի տարածքը չի մտնում Արևիկ ազգային պարկի սահմանների մեջ, և, համապատասխանաբար, «ԱՏ-Մետալս»-ի ղեկավարությունը համոզված էր, որ Կադաստրի պետական կոմիտեում բոլոր անհամապատասխանությունները կվերացվեն:

Ծրագրի հետագա իրականացման համար «ԱՏ-Մետալս»-ը պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու պաշտոնապես դիմել համապատասխան պետական մարմիններ հողի կատեգորիայի փոփոխության համար, ինչպես նշված է հանքի շահագործման լիցենզիայի մեջ: Սակայն, արդեն երկար ժամանակ մենք պետական մարմիններից լսում(և կարդում ենք նամակագրություն) ենք գրեթե նույն բանը՝ Արևիկ ազգային պարկի սահմանները դեռևս հաստատված չեն, պետք է փոքր-ինչ սպասել: Ընդ որում այս ընթացքում բազմիցս փոխվել են պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք և կառավարություններ, բայց 2010 թ. թույլ տրված անճշտությունները մինչ օրս չեն ուղղվել:

Ներկայում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. հանրային լսումների անցկացման ժամանակ տեղի բնակիչները ակտիվորեն հետաքրքրվում են ձեռնարկության աշխատանքների մեկնարկի ժամկետների վերաբերյալ, ներդրողն էլ պնդում է ծրագրի զարգացման և իր կողմից հետագա ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին, որպեսզի մեկնարկ տրվի փորձարարական ձեռնարկության աշխատանքին՝ հետագայում արդեն հիմնական ծրագրին անցում կատարելու հեռանկարով: Սակայն ընկերության ղեկավարությունը չի կարող երաշխավորել ներդրումների պահպանումը հողի կատեգորիայի փոփոխության խնդրի որոշման ձգձգման պատճառով և արդեն շուրջ մեկ տարի ձգձգվում է ներդրումային տրանշերի մուտքը Հայաստան: Եվ սա այն դեպքում, որ.

-առկա է օրենքով տրված լիցենզիա, ըստ որի սահմանների փոփոխությունն անօրինական է

-գոյություն ունի արտասահմանյան ներդրումների պաշտպանության մասին ՀՀ օրենքը

-ՌԴ-ի հետ համաձայնություն կա ներդրումների պահպանության վերաբերյալ

«ԱՏ-Մետալս»-ի ղեկավարությունը հույս ունի, որ հանրապետական կառավարության պրոֆիլային կոմիտեները և բաժանմունքները, Սյունիքի մարզպետարանն ու Մեղրի և Քաջարան համայնքների ղեկավարները կձեռնակեն այն բոլոր հնարավոր ջանքերը ՇԱԹ-29/514 լիցենզիայով նախատեսված հողի կատեգորիայի փոփոխության հարցի լուծման համար, ինչն էլ հնարավորություն կտա ծրագրին առաջ շարժվել և արդեն 2019 թ. ստեղծել նոր աշխատատեղեր: ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նախագծում ներկայացված բնապահպանական պահանջները կիրականացվեն ամբողջ ծավալով»:

 

Հուլիս 09, 2019 at 18:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր