ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի օգոստոսի 19-ին հայտարարեց, որ հիմք չկա Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու համար և որ շահագործումը պետք է համապատասխանի ամենաբարձր չափորոշիչներին: Սա քաղաքական հայտարարություն է, այն չի պարունակում մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքներ: Այսինքն, երաշխիքները նույնպես կրում են քաղաքական բնույթ: Հարկավոր է և գնահատականները, և երաշխիքները տեղափոխել փորձաքննության հուն և ստանալ օբյեկտիվ փորձագիտական եզրակացություն՝ անցկացված բնապահպանական օրենսդրության պահանջների և երկրի կողմից ընդունված բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների համաձայն:
Այսպես, ՀՀ վարչապետի գրասենյակ է ուղարկվել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ 8 եզրակացություն, որոնք արվել են 2018թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կից ստեղծված հատուկ աշխատանքային խմբի փորձագետների կողմից: Եզրակացությունները հակասական են, ինչը ապացուցում է, որ բնապահպանական փորձաքննության ներկայացված «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերը հնարավորություն չեն տալիս օբյեկտիվորեն և ճշգրտորեն գնահատել բոլոր ռիսկերը և որ հարկավոր է անցկացնել նոր փորձաքննություն: Բացի այդ, վարչապետի գրասենյակ է ուղարկվել միջազգային CEE BankWatch Network կազմակերպության նամակը «Բալկանյան վայրի բնության միություն» կազմակերպության մասնագիտական եզրակացության հետ միասին: Եզրակացության մեջ նշված է 5 նոր հանգամանք, որոնք արտացոլված չեն եղել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ում: CEE BankWatch Network-ը մինչ օրս իր նամակի պատասխանը ՀՀ վարչապետի գրասենյակից չի ստացել:
Փորձագիտական եզրակացությունների և հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով:
https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20reports%202018/amulsarreportarmfinalarm.pdf
https://www.ecolur.org/files/uploads/harutyunmovsisyan.pdf
https://www.ecolur.org/files/uploads/sanasaryanamulsar.pdf
https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20expers%20opinions%202018/levongalstyan.pdf
https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20expers%20opinions%202018/lilitsahakyan.pdf
https://www.ecolur.org/files/uploads/2018/Amulsar%20expers%20opinions%202018/karenmanvelyan.pdf
Օգոստոս 20, 2019 at 19:09