Գնդեվազցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները, պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագիրը

Գնդեվազցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները, պահանջում են դադարեցնել Ամուլսարի ծրագիրը

ԷկոԼուր

Մայիսի 19-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Բնակիչները պահանջում են դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը: Գնդեվազցիների բողոքի համար պատճառ է հանդիսացել Ամուլսարի ծրագրի իրականացման ընքացքում Գնդեվազի խմելու ջրատարի վնասումը: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեցին տեղի բնակիչները, մի քանի ամիս առաջ Ամուլսարի ծրագրի իրականացման ժամանակ վնասվել է գյուղ եկող մետաղյա ջրատարը, մայիսի 17-ին էլ՝ երկրորդը՝ պլաստմասե ջրատարը, ինչի արդյունքում տներում ծորակներից ցեխաջուր է հոսում: Բողոքի ակցիային միացել են նաև Ամուլսարի ծրագրում աշխատող գնդեվազցիներ:
«Լիդիան Արմենիա» ընկերությունից, որն իրականացնում է Ամուլսարի ծրագիրը, որևէ մեկը դեռևս չի եկել բնակիչների մոտ և նրանց բողոքը չի լսել: Բնակիչները նշում են, որ ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի սպասարկում Գնդեվազ գյուղը:

Ստորև ներկայացնում ենք բողոքի ակցիայի վայրից Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Արամ Գրիգորյանի տեսնյութերի հղումները:

https://web.facebook.com/100011625333775/videos/518620738535433/

https://web.facebook.com/100011625333775/videos/518626218534885/?id=100011625333775&hc_ref=ARTCW5TZxAjzSUiDQhfAH-2gLej9d67z4sSAKtdF_4VMS79X7E3LMhqpvfBN5hp0T0M

 

14:23 Մայիս 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news