Կապանում բոյկետել են «ԱԳԱՊԵ»-ի նավթի ու գազի որոնման հայտի հանրային լսումները

Կապանում բոյկետել են «ԱԳԱՊԵ»-ի նավթի ու գազի որոնման հայտի հանրային լսումները

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին Կապանում նշանակված էր «Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի 2-րդ հանրային լսումները:
ԷկոԼուրի հետ զրույցում Կապանում «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ, բնապահպան Դավիթ Հակոբյանն ասաց, որ քննարկումների ընթացքում Կապանում գործող քաղաքական կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ, բնապահպանններ, ակտիվ քաղաքացիներ վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ դեմ են Սյունիքում նոր հանքերի շահագործմանը և նշել են, որ ցանկանում են տեսնել Սյունիքի զարգացումը այլ ճանապարհով: «Քննարկումներին մասնակցում էին ուղղորդված մարդիկ, ովքեր կոմբինատներում են աշխատել և բիզնես հարաբերություններ ունեին կամ ունեցել են Հրաչ Ջաբրայանի հետ: Մենք բոյկոտեցինք այդ լսումները, մեր ասելիքն ասացինք ու դուրս եկանք, առանց որևէ բան ստորագրելու»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Կապանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը ԷկոԼուրին հայտնեց, որ քննարկման արդյունքում կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Քննարկումները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ «Ագապե» ՍՊԸ-ն ցանկանում է նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Սյունիքի մարզում: Սակայն ընկերության հայտի հանրային լսումները արդեն 4-րդ անգամ հետաձգվում են:

17:47 Դեկտեմբեր 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news