Թեղուտի հանքի տարածքից անհայտ ծագմամբ հեղուկը լցվում է Շնող գետը. տեսչությունը գնացել է ահազանգի հետքերով

Թեղուտի հանքի տարածքից անհայտ ծագմամբ հեղուկը լցվում է Շնող գետը. տեսչությունը գնացել է ահազանգի հետքերով

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքից անհայտ ծագմամբ հեղուկը լցվում է Շնող գետի Մանստև վտակի մեջ, ահազանգ է հնչեցնում Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը: ՀԲՃ-ն ահազանգը հաստատող 2 տեսանյութ է տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում` նկարահանված սույն թվականի փետրվարի 7-ին:

«Պետական լիազոր մարմիններին խնդրում ենք պարզել, թե սա ինչ է։ Կոորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E», - նշված է ահազանգում:

Ահազանգի հետքերով է գնացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:  

«Տեղում պետք է զննում իրականացնենք, պարզենք ահազանգի ճշմարտացիությունը, որտեղից է գալիս ջուրը, արդյոք այն կապված է Թեղուտի հետ: Անհրաժեշտության դեպքում գետից ջրի նմուշառում կկատարվի: Եթե կա իրավախախտում, կփորձենք պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները», - ԷկոԼուրին ասաց տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

 



13:50 Փետրվար 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news