Նախատեսվում են ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նոր ընտրություններ

Նախատեսվում են ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նոր ընտրություններ

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունը ձեռնարկում է խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրական գործընթաց: Այս առնչությամբ հրավիրում ենք  հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին:

Առաջին քննարկումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 16-ին ժամը 16:00-ին Երևանում: Մարզերի ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա ինտերնետային կապ: Հանդիպման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով մինչև ս.թ. հուլիսի 15-ը ժամը 15:00: 

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

16:30 Հուլիս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news