Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների թիվն ավելանում է

Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների թիվն ավելանում է

ԷկոԼուր

Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների թիվն ավելանում է: «Ամուլսարը հանք չպետք է դառնա, ես կարծիքս չեմ փոխում»,- 168.am-ի հետ զրույցում նշել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա առանձնացրել է հիմնական ռիսկերը՝ Սևանա լճին, Վայոց ձորի և Սյունիքի ջրային ավազաններին և Ջերմուկի առողջարանային համբավին սպառնացող վտանգները.
«Ինձ համար ռիսկային է. այն հանգամանքը, որ թեկուզ շատ փոքր տոկոսով, լավագույն շահագործման դեպքում անգամ, կարող է ռիսկ լինել Սևանա լճի համար, որը մեր թիվ մեկ հարստությունն է, երկրորդը՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզի ջրերը առհասարակ, երրորդը՝ Ջերմուկը, որը համարվում է առողջարանային տարածք, ապա այստեղ այլևս առողջապահական մոտեցում չեն կարողանա ցուցաբերել, ինչո՞ւ, որովհետև այն վայրը, որտեղ կա առողջարան, և այդ վայրում նույնպես լինի հանքարդյունաբերություն, սա բացարձակ հակասություն է», - Սոֆյա Հովսեփյանի խոսքերն է փոխանցում 168.am-ը:

Արձագանքելով հարցին, թե արդյոք համոզիչ չէի՞ն վարչապետի կողմից ներկայացված հակափաստարկները, նա պատասխանել է. «Վարչապետի խոսքը՝ ուղղված Ամուլսարի փորձաքննությանը, ոչ թե համոզիչ չէ, այլ ինձ համար կա մեկ մոտեցում՝ ես վստահ եմ, որ այս ամբողջ ընթացքում վարչապետն արդեն շատ մասնագետների կարծիքներ կլսի և կուսումնասիրի առավելագույնը, ինչը, համոզված կարող եմ ասել վերջին իր հարցադրումների ընթացքից և վստահ եմ՝ այդ հարցադրումների պահով արդեն ամբողջական պատկեր կունենա: Կսպասեմ վարչապետի հաջորդող խոսքին և հույս ունեմ, որ շատ շուտով այդ խոսքը կլինի, և վստահ եմ նաև՝ դրական կլինի, իսկ այս պահին այն, ինչ որ հրապարակվել է, ինձ համար այդքան էլ ոգևորող չէ, և վստահեցնում եմ, ժողովուրդը դա չի սպասում, իրենից»:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարություններով «Իմ քայլը» խմբակցությունից հանդես էին եկել Լենա Նազարյանը, Լիլիթ Մակունցը, Վարազդատ Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Մերի Գալստյանը, Միքայել Զոլյանը:

 

15:43 Օգոստոս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news