ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչից հետո Ամուլսարի պահապանները Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բաց քննարկում են նախաձեռնել:
Հայտարարության մեջ, որը տարածել է ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը, նշված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 20։30-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի կունենա բաց քննարկում՝ կապված վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արված հայտարարության հետ՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի ապաշրջափակման կոչի առումով։
Քննարկումից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»:
Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում այս պահի դրությամբ չկա և կոչ արեց ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները:
Սեպտեմբեր 09, 2019 at 17:52