Արշավ պոչամբարի հարևանությամբ ապրող ընտանիքի՝ անվտանգ գոտի տեղափոխումն իրականացնելու նպատակով

Արշավ պոչամբարի հարևանությամբ ապրող ընտանիքի՝ անվտանգ գոտի տեղափոխումն իրականացնելու նպատակով

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի  Մեծ Այրում գյուղում, Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա ապրում է մի ընտանիք, որի երեք անչափահաս երեխաները պարբերաբար հիվանդանում են, իսկ տնամերձ հողամասում աճեցրած միրգ-բանջարեղենը պիտանի չէ օգտագործման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ կոչ անելով պատկան մարմիններին և հասարակ քաղաքացիներին օգնություն ցուցաբերել: Մասնավորապես, համատեղ ուժերով ընտանիքին հասցված վնասների փոխհատուցում իրականացնել և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխել:

«Այս տանը, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մեծ Այրում, Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա ապրում է երեք անչափահաս երեխա, ովքեր շարունակաբար հիվանդ են լինում, իսկ տնամերձ հողամասում աճեցրած միրգ-բանջարեղենը պիտանի չէ օգտագործման համար։ Այս տան երեխաները ժամանակ առ ժամանակ խաղում են պոչամբարի ափին, քանզի պոչամբարը ցանկապատված չէ։ Երեխաների հայրը, Հարություն Դանիելյանը՝փախստական Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից այլևս չգիտի ինչ անի։ Այլ բնակարան չունի, որպեսզի տեղափոխվի մի փոքր ավելի անվտանգ տարածք։ Տունը ցանկանում է վաճառել, սակայն ոչ ոք այն չի գնում, բնականաբար։ 

Այս տարի ընտանիքի տնամերձ հողամասից մեր կողմից վերցրած միրգ բանջարեղենի նմուշառումները փորձաքննություն անցան Չեխիայի քիմիական ինստիտուտում և արդյունքը մկնդեղի և ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներն են, որոնք քաղցկեղածին և ոչ քաղծկեղածին բազմաթիվ հիվանդությունների ռիսկեր են պարունակում։

Արշավ ենք սկսում, ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու համար և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխելու նպատակով։ Միացեք արշավին, ովքեր միանում են, գրեք մեկնաբանություններում և ինձ անձնական նամակով»- գրել է Դուլգարյանը։

Լուսանանկարը՝ Օլեգ Դուլգարյանի 

14:54 Դեկտեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news