Տուգանք «Մուլտի գրուպ»-ի նկատմամբ՝ հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարն առանց ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության շահագործելու համար

Տուգանք «Մուլտի գրուպ»-ի նկատմամբ՝ հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարն առանց ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության շահագործելու համար

ԷկոԼուր

«Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության։ Սա բացահայտել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացրած մասնակի ստուգման արդյունքում: Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ Ընկերությունը խախտել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։

Նշանակվել է վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով։ Տրվել է հանձնարարական աշխատանքներն իրականացնել՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության առկայության դեպքում։

15:26 Հուլիս 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news