Բախումներ Ամուլսարի հանքի պահակակետի մոտ, բերման են ենթարկվել Ջերմուկի բնակիչներ

Բախումներ Ամուլսարի հանքի պահակակետի մոտ, բերման են ենթարկվել Ջերմուկի բնակիչներ

ԷկոԼուր

Հուլիսի 27-ին`ժամը 22:00-ի սահմաններում, բախումներ տեղի ունեցան Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ: Բախումների մասին տեղեկացանք Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի ուղիղ եթերից: Ըստ տեղի բնակիչների`ոստիկանները բերման են ենթարկել Ջերմուկի 8-10 բնակչի: Այժմ Ամուլսարի պահակակետերում ոչ միայն Վայոց ձորի ոստիկաններն են, այլև ոստիկաններ են ժամանել Արարատից, Արտաշատից, Սիսիանից, Գորիսից:

Մինչ բախումները Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ երկու օր առաջ 6 բանվոր մտել են Ամուլսարի տարածք, ինչ-որ աշխատանքներ արել և այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց մասին բնակիչները գիտեն, դուրս չեն գալիս հանքի տարածքից՝ պատճառաբանելով, որ վախենում են դուրս գալ այնտեղից՝ չնայած նրանց անվտանգության համար բնակիչների տված երաշխիքների: «Այս երկու օրվա խաղաղ, հանգիստ բանակցությունները արդյունք չեն տվել, բնակչությունն էլի զայրացել է, նորից մարդիկ ստիպված հավաքվել են այստեղ: Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: Հիմա բնակիչները պահանջում են, որ այդ 6 հոգի սադրիչները լքեն տարածքը: Պարզ է, որ նրանք 6 հոգով ոչ կարող են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ անել, ոչ հանք բացել, նրանց նպատակը իրենց ներկայությամբ սադրելն է, որ մարդիկ զայրանան, գնան ծայրահեղ քայլերի: Այս վիճակը շարունակվում է արդեն մեկ ամիս, տարբեր միջոցներ են կիրառում, որ բնակչությանը հունից հանեն»,- ֆեյսբուքում բախումներից առաջ հրապարակած ուղիղ եթերի ժամանակ ասաց Շիրակ Բունիաթյանը:



00:14 Հուլիս 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news