«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է Տավուշի ու Լոռու անտառային հողերում պղինձ և բազմամետաղներ որոնել

«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է Տավուշի ու Լոռու  անտառային հողերում պղինձ և բազմամետաղներ որոնել

ԷկոԼուր

«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է Տավուշի ու Լոռու անտառային և գյուղատնտեսական նշանակության հողերում պղինձ և բազմամետաղներ որոնել:

ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած ընկերության հայտի հանրային քննարկումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 12-ին, Դիլիջանի համայնքապետարանում:
Երկրաբանական ուսումնասիրություն նախատեսվում է իրականացնել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց, Ծաղկավան, Ենոքավան, Սևքար, Բաղանիս, Հաղարծին և Լոռու մարզի Թումանյան համայնքի Աթան և Շամուտ գյուղերի վարչական սահմաններում:

Ուշագրավ է, որ այս համայնքների հողերը բացառապես անտառային և գյուղատնտեսական նշանակության հողեր են:Աշխատանքների իրականացման համար անտառահատումներ կլինեն, թե ոչ, հայտում չի նշվում:

«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն Կառնուտի պղնձի երևակման 153.4 հա տարածքի վրա նախատեսում է կատարել 1:2000 մասշտաբի երկրաբանական հանույթ, անցկացնել մոտ 30 կմ երկարությամբ որոնողական երթուղիներ: Կառուցվելու է 42 հորատման հրապարակ յուրաքանչյուրը 48 մ2 մակերեսով, վերականգնվելու է 2 կմ երկարությամբ ճնապարհ:

Բացի դա, Կառնուտ-Սառնաղբյուր հանքային դաշտի Ոսկեպարի բազմամետաղային, Թթուջրի, Սալկուտ-Կախնուտի պղնձի երևակումների 8355,17 հա տարածքում իրականացվելու են 1:10.000 մասշտաբի որոնողագնահատողական աշխատանքներ 500գծ.կմ ծավալով:

15:48 Նոյեմբեր 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news