Վերնաշեն և Գլաձոր համայնքները դեմ քվեարկեցին Գլաձորի հանքավայրի շահագործման ծրագրին

Վերնաշեն և Գլաձոր համայնքները դեմ քվեարկեցին Գլաձորի հանքավայրի շահագործման ծրագրին

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Վերնաշեն և Գլաձոր համայնքները դեմ քվեարկեցին Գլաձորի հանքավայրի շահագործման ծրագրին դեկտեմբերի 6-ին Գլաձոր համայնքում տեղի ունեցած վերջին հանրային լսումների ժամանակ: Քվեարկությունն անցկացվեց ստորագրահավաքի միջոցով:

«Լսումներին մասնակցել է մոտ 300 մարդ, որոնցից կողմ քվեարկեցին միայն 3-ը, մնացածը դեմ են եղել», - ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը: Վերնաշենի համայնքապետը հայտնեց, որ պատրաստվում են ստորագրահավաքի արդյունքներն ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն»՝ արձանագրության մեջ կցելու համար: «Ես վստահ եմ, որ այս ծրագիրը մերժվելու է, որովհետև բոլորը դեմ են», - շեշտեց Միքայել Բաղդասարյանը:
«5 աշխատանքային օրվա ընթացքում մենք ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ին կներկայացնենք մեր առաջարկություններն ու դիտողությունները: Եթե դրանք հաշվի առնվեն, ենթադրաբար պետք է մերժեն այս ծրագիրը», - ասաց Գլաձորի նոր համայնքապետ Արմեն Մովսիսյանը:

Գլաձորի հանքավայրը մտադիր է շահագործել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն: Հանքավայրի շահագործման վերաբերյալ նախկինում անցկացված երկու հանրային լսումների ժամանակ էլ Վերնաշեն և Գլաձոր համայնքները դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը: Բնակիչների պնդմամբ՝ հանքավայրի շահագործման դեպքում կաղտոտվի իրենց խմելու և ոռոգման ջուրը, կչորանան «Վերնաշեն» գինու հումք հանդիսացող խաղողի եւ պտղատու այգիները: Կաղտոտվեն Հեր-Հեր, Մալիշկա, Արփա գետերը: Բնակիչներն անհանգստացած են նաև ռադիացիոն ռիսկերով: Ըստ նրանց՝ Գլաձորի հանքավայրը շահագործվել է 1950-1960 թվականներին, սակայն հետո փակվել է: Ըստ խոսակցությունների՝ պատճառը եղել է բարձր ռադիացիոն ֆոնը:

Նշենք, որ Գ. Պ. Ալոյանի «Горный журнал» գիտական հանդեսի N 6, 2007թ. «Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения» հոդվածում նշվում են Վայոց ձորի ուրանային երևակումների առկայության մասին, այդ թվում՝ Վերնաշենի և Վայքի ուրանային երևակումների:

Գլաձորի հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Մոտակա համայնքներն են՝ Վերնաշենը, Հերմոնը և Գլաձորը:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հաստատված պաշարներն են՝ կապար (Pb)՝ 628.37 հազար տոննա, ցինկ (Zn)՝ 711.44 հազար տոննա, պղինձ (Cu)՝ 63.4 հազար տոննա, կադմիում (Cd)՝ 2605.3 տոննա, արծաթ (Ag)՝ 201.18 տոննա, ոսկի (Au)՝ 9789.0 կգ (Pb– 4.34%, Zn- 4.92%, Cu-0.44%, Cd-0.018%, Ag-13.90 գր/տ, Au-0.68գր/տ):

«ՎայկՄետալ» ընկերության ներկայացրած նախագծում նշված է, որ հանքավայրը շահագործվելու է բաց և փակ եղանակներով, արդյունահանվելու է 14474.0 հազար տոննա հանքաքար: 3 բացահանքերի շահագործման ընդհանուր տևողությունը կազմելու է մոտ 2 տարի: Այդ ընթացքում արդյունահանվելու է 106 հազար տոննա հանքաքար: Բացահանքերով շահագործմանը զուգընթաց մշակվելու է հանքավայրի ստորին հորիզոնների ստորգետնյա եղանակով շահագործման ծրագիր: Ստորգետնյա հանքով նախատեսվում է մշակել շուրջ 14080 հազար տոննա հանքաքար: Հանքավայրի շահագործման տևողությունը նախագծում նշված է շուրջ 50 տարի:

Հայտնի է Գլաձորի հանքավայրի շահագործման նախագծի վերջին հանրային լսումների օրը
«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից
Վերնաշեն և Գլաձոր համայնքների 700-ից ավելի բնակիչներ դուրս են եկել բողոքի՝ կանխելու «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի մուտքը Գլաձորի հանքավայրի տարածք
Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ
Հարկավոր է մերժել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտը
Թեժ քննարկում Գլաձոր համայնքում. բնակիչները դեմ քվեարկեցին Գլաձորի հանքավայրի բացմանը

Ըստ բնակիչների՝ Գլաձորի հանքավայրի շահագործման հնարավոր ռիսկերն են՝ ռադիացիա, ջրի աղտոտում, այգիների ոչնչացում (Լուսանկարներ)
Վերնաշենցիներ՝ վտանգված են մեր գյուղի խմելու ու ոռոգման ջրի աղբյուրները և «Վերնաշեն» գինու բրենդը

 

13:54 Դեկտեմբեր 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news