Ինչո՞ւ ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժեց ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի փորձաքննական դրական եզրակացությունը

Ինչո՞ւ ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժեց ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի փորձաքննական դրական եզրակացությունը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժեց բնապահպական կազմակերպությունների պահանջը` ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին տրված դրական եզրակացությունը: Պահանջի հիմք էր հանդիսացել Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Կանադայի հայտնի փորձագիտական կազմակերպությունների PhD գիտական կոչում ունեցող չորս գիտնականների կողմից արված փորձագիտական վերլուծությունները Ամուլսարի ոսկու ծրագրի էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին ուղղված Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության, Հայաստանի կանաչների միություն, «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա, «Ջերմուկի զարգացման կենտրոն», «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ների դիմումին ուղղված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի» պատասխանում մասնավորապես գրված է.

«Միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից իրականացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ ուսումնասիրությունների, վերլուծությունների և եզրակացությունների հիման վրա Ձեր կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացվել է պահանջ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի» վերաբերյալ տրամադրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել: …Ձեր կողմից էկոլոգիական նոր գործոն է համարվել միջազգային անկախ փորձագետների ուսումնասիրությունները, դրանց կատարված հայտնաբերումները, եզրահանգումները, սակայն դրանք չեն կարող դիտվել որպես նոր գործոն, քանի որ ներկայացված էկոլոգիական բոլոր գործոնները, առկա են եղել «Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փաստաթղթային փաթեթը» մշակելիս, և այն ՀՀ բնապահպանության նախարարության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնելիս: Ուստի ներկայացված փաստարկների հիման վրա հնարավոր չէ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել: Համաձայն օրենքի 18-րդ հոդվածի, 2-րդ մասի 11-րդ կետի՝ Ամուլսարի ոսկու ծրագրով, բնապահպանական կառավարման պլանով, ՇՄԱԳ հաշվետվությունով, նախատեսված է շրջակա միջավայրի, այդ թվում ջրային ռեսուրսների մանրամասն մշտադիտարկումների իրականացման և հետնախագծային վերլուծության ծրագրի կազմում: Մոնիթորինգի և հետնախագծային վերլուծության ընթացքում կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ, վերլուծություններ, կնախատեսվեն համապատասխան միջոցառումներ: …»:

18:31 Սեպտեմբեր 06, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news