Գլաձոր և Վերնաշեն գյուղերի բնակիչները պաշտպանեցին իրենց «կանաչ» իրավունքները «Վայկ մետալ» ընկերության դեմ պայքարում

Գլաձոր և Վերնաշեն գյուղերի բնակիչները պաշտպանեցին իրենց «կանաչ» իրավունքները «Վայկ մետալ» ընկերության դեմ պայքարում

ԷկոԼուր

Գլաձոր և Վերնաշեն գյուղերի բնակիչները պաշտպանեցին իրենց կանաչ իրավունքները «Վայկ մետալ» ընկերության դեմ պայքարում:

«Վայկ մետալ» ընկերությունը 2016թ-ին հայտ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ բաց և փակ եղանակներով շահագործելու Գլաձորի բազմամետաղային հանքավայրը:

Տեղի բնակչությունը դեմ հանդես եկավ հանքի շահագործմանը՝ հիմնավորելով դա իրենց կանաչ իրավունքների խախտումներով:

Խախտումները պայմանավորված էին հետևյալ ռիսկերով՝

  •          ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- ջրային ռեսուրսների, հողի, գյուղմթերքների աղտոտում ծանր մետաղներով
  •          ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության զարգացման խոչընդոտներ
  •          ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- ծանր և տոքսիկ տարրերով աղտոտվածություն
  •          ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- համայնքային սեփականության հողերը պետք է  հանձնվեն ընկերության նախագծի ենթակառուցվածքների համար
  •          ՏԵՂԵԿԱՏՎՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն
  •          ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն

Բնակիչների իրավունքների վերականգնման համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝

  • «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից կանաչ իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում
  • Իրավաբանական խորհրդատվություն
  • Համայնքը ակտիվորեն օգտագործեց որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրավունքը և դեմ քվեարկեց հանքարդյունաբերական ծրագրին
  • Հասարակական լսումների մասնակիցների նամակ-դիմում  պատասխանատու մարմնին՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն ՊՈԱԿ-ին, ՀՀ վարչական դատարանին՝ համայնքը դատական գործընթացում երրորդ կողմ ճանաչելու մասին
  • Բողոքի ակցիայի անցկացում՝ ընկերության կողմից համայնքային տարածք ծանր տեխնիկա մտցնելու դեմ
  •  Հասարակական կարծիքի ձևավորում համայնքի զարգացման ուղղությունների ազատ ընտրության վերաբերյալ ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով
  • Գլաձոր համայնքի նորընտիր ավագանու որոշման ընդունում ընդդեմ հանքարդյունաբերության

Արդյունքներ

Վերականգնվեցին բնակիչների կանաչ իրավունքները

ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժեց Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման ծրագիրը:

ԳԼԱՁՈՐԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ - (Հայ.)

20:41 Մարտ 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news